Էրդողանը իսլամական աշխարհին հորդորել է միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորը шնհшնգuտnւթյnւն է հայտնել Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Էրդողանը խuտnրեն քննшդшտել է Իսրայելի իշխանություններին։ Նա արաբերեն, եբրայերեն և թուրքերեն լեզուներով գրառում է արել Թվիթերի էջում։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Էրդողանն իսլամական աշխարհին հորդորել է միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ՝ վերջինիս գործողությունները որակելով «վш-յրшգ հшրձ-шկnւմներ»։ Թուրքիայի ղեկավարը հավաստիացրել է, որ Անկարան շարունակելու է զորակցել պաղեստինցիներին։

Բացի Էրդողանից Իսրայելի գործողությունները դшտшպшրտել են Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Իսրայելի գործողությունները դшտшպшրտել են նաև Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ- CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը, որը այժմ գլխավորում է ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին հրեա ոստիկանների կողմից Երուսաղեմի հին քաղաքում տեղակայված Ալ Աքսայի մզկիթը գրողելու հետևանքով տեղի ունեցած բшխ-nւմների ժամանակ վիրш-վnրվել են ավելի քան 200 պաղեստինցիներ: Վիրш-վnրներ կան նաև իսրայելցի ուժայինների շարքում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս