Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին հայտարարել է, որ Կահիրեն դադարեցրել է Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ պատճառաբանելով, որ թուրքական կողմը ոչինչ չի արել Լիբիայում իր քաղաքականությունը փոխելու համար։
2021 թվականի մայիսին Եգիպտոսում և Թուրքիայում երկու երկրների միջև անցկացվել են նախնական բանակցությունների երկու փուլով՝ փոխարտգործնախարարների մակարդակով՝ կարգավորման համար անհրաժեշտ քայլերը քննարկելու համար։
Ավելի վաղ Եգիպտոսը և Հունաստանը կտրուկ արձագանքել էին Թուրքիայի և Լիբիայի միջև գազային համաձայնագրին, ըստ որի՝ Տրիպոլիի ղեկավարությունը թուրքական ընկերություններին հետախ-nւզման արտոնագիր կտրամադրի Միջերկրական ծովի ջրերում: