Հայկական ծագումով Բերք Աքարը առաջին անգամ դարձել է Թուրքիայի շրջանի նահանգապետ : 27-ամյա երիտասարդը դարձել է Թուրքիայի պատմության մեջ հայկական ծագումով առաջին նահանգապետը։
«Ծագումով Հայ Բերք Աքարը նշանակվել է Արևմտյան Դենիզլիի Բաբադաղ շրջանի նահանգապետի պաշտոնում»,- այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հաղորդագրության համաձայն՝ մասնագիտությամբ իրավաբան Աքարը նահանգապետի պաշտոնի քննությանը մասնակցել է 2021 թվականի հուլիսին։ 13374 մասնակիցների մեջ Աքարը որակավորվել է քննությանը՝ զբաղեցնելով 72-րդ տեղը։
Աքարը մեկն էր այն 475 մարդկանցից, ովքեր հրավիրված էին մասնակցելու բանավոր քննությանը։ Եզրափակիչ փուլը հաջողությամբ անցնելուց հետո Աքարը նշանակվել է Բաբադաղի շրջանի նահանգապետ և առաջիկա օրերին կփոխարինի նախկին նահանգապետ Ադեմ Քարաթաշին։
Աքարը ծնվել է 1995 թվականին, սովորել է Ստամբուլի Սահակյան Նունյանի անվան հայկական միջնակարգ և Ըշըք միջնակարգ դպրոցում և 2020 թվականին ավարտել Ստամբուլի Բիլգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Նշենք , որ 2019 թվականի պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայում բնակվում է շուրջ 67300 Հայ։