Թուրքական մամուլում լայնորեն քննարկվում է Հունաստանի գործարքը Գերմանիայի հետ, որով վերջինս պատրաստվում է 5 միլիարդ եվրոյի ռազմական տեխնիկա մատակարարել Թուրքիայի հետ բավականին սր-ված հարաբերություններ ունեցող Հունաստանին: — «Է րմենիհшբեր»
Թուրքական կողմն այս գործարքը դիտարկում է որպես առկա լարվածությունն էլ ավելի սրող քայլ:
Հունաստանը 2020 թվականին Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի հետ ճգ-նհшժամից հետո շարունակում է իր ինքնիշխանությունն ու անվ-տհшնգությունն ապահովելու համար քայլեր ձեռնարկել:
Այս քաղաքականության շրջանակներում Հունաստանը մասնավորապես մեծ քանակությամբ ռազմական աջակցություն է ստանում ԱՄՆ-ից: Թուրքական կողմը մտահոգված է, որ այժմ էլ Գերմանիան է մտնում խաղի մեջ:
Նախատեսվում է, որ այս գործարքը կիրականացվի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ՝ հոկտեմբերի 27-ին Աթենք կատարելիք այցի ընթացքում:
Սպառազինության ծրագիրը ներառում է.
— 205 նոր «Lynx KF-41» տեսակի զրահապատ մհш-րտական մեքենաների գնում։ Արտադրությունը նախատեսվում է իրականացնել Հունաստանի հյուսիսում կառուցվելիք գործարանում։
— «Leopard 1» տիպի 190 տհшնկի արդիականացում։
— 183 «Leopard 2» տիպի տшնկի արդիականացում։
— 4 «MEKO» տեսակի ֆրեգատների արդիականացում.
Ըստ հաշվարկների՝ ընդհանուր առմամբ 337 «Լեոպարդ» տանկի արդիականացումը կարժենա 2 միլիարդ եվրո, 205 զրահամեքենայի գնումը՝ 1.4 միլիարդ եվրո, իսկ 4 ֆրեգատի արդիականացումը՝ 600 միլիոն եվրո։