Բակուր Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Երբ փոքր էի և ապրիլի քսանչորսին գնում էի Ծիծեռնակաբերդ, ոգևորվում էի՝ տեսնելով թե մենք ինչպես ենք համախմբված, որքան շատ ենք և ուժեղ: Տարիների ընթացքում սկսեցի զարմանալ՝ ինչու լինելով էդքան հզոր և միահամուռ, մենք դեռ չենք կարողանում Թուրքիայից մեր հողերը հետ վերցնել… Մի օր հասկացա՝ մենք ուղղակի քայլում
ենք, իսկ հետո… Անգրագետ ուսանողին քն նություն ենք նշանակում գումարի և ծանոթի դիմաց: Խմած վարորդին չենք պшտ ժում նույն գումարի և ծանոթի պատճառով: Երեք դույլ ավազին Մեկ դույլ ցեմենտ լցնելու տեղը, հինգ դույլին ենք լցնում, ոչինչ որ հետո շենքը երկրաշարժի ժամանակ կփլ վի, կարևորը արանքում գումար կաշխատենք: Մեքենայի կատալիզատորն ենք Ծախում մեկ ամիս լավ
ապրելու համար, թքած՝ հազարավոր մարդիկ հետո ռակ հիվանդությունից կտш ռապեն, քիմիա կընդունեն, անգամ չենք հասկանում, որ դա մեր հարազատներն ու մենք ինքներս կարող ենք լինել:
Ցելաֆոնը, սիգարետն ու այլ աղբը շպրտում ենք բնության գիրկը, թքած թե այդ քիմիական նյութերից մեր հողը և ջուրը չի աղտոտվի: Դե ղի վրայի անցած պիտանելիության ժամկետն ենք փոխում, որ
վաճառենք մեր փողը առնենք: Երշիկի մեջ միսը քչացնում ենք, քիմիան ավելացնում, որ քյարը շատացնենք: Կարողանում ենք շորերի տակ և լիֆի մեջ ինչ ասես պահենք, կարևորը գո ղունը պահակը չնկատի: Տղա երեխային ասում ենք, նայի՛, տակ չմնաս, բակում սաղին կծե ծես և հպարտանում ենք, որ ինքը մյուս հայ էրեխեքին լավ է դն գստում: Ակնոցներով, շատ սովորած և գրագետ մարդուն
ասում ենք դոդիկ, գիրք կրծող, իսկ աջ և ձախ բոլորին ֆռցնող, դրա հաշվին գումար վաստակածին՝ կրուտոյ և շուստրի դեմք: Յուրաքանչյուր սեղանին խմում ենք զիվորի կենացը, սակայն հնարավորության դեպքում գո ղшնում զինվորի հասանելիքը: Պարտադիր և շատ լուրջ դեմքով, մեկս-մեկին հերթ չտալով, շատ երկար ժամեր ենք հատկացնում ծնողների կենացին, սակայն ծնողին
չտեսնելը վերագրում ենք ժամանակ չունենալուն:
Առհասարակ կենաց ասելուց շատ լավ ենք, քանի որ Եղեռն գնալու նման բան ա, ուղղակի ասում ենք ու վերջ, խմում ենք մեր փառավոր և հզոր ազգի համար, հիշում ենք թուրքի մորն ու մի քանի վարկյան հետո սկսում ենք պարել մուղամի տակ:
Հшն ցավորի, գո ղի, խախտում անողի մասին ինֆորմացիա տվողին ասում ենք գործ տվող, դե տրամաբանորեն արդեն պարզ է, թե լավ տղեն ով ա: Բոլորին մե ղшդրում ենք մեր այս վիճակի
պատճառով՝ ռուսին, թուրքին, եվրոպացուն, ամերիկացուն, պարսիկին և չինացուն, բոլորը մե ղшվոր են բացի մեզնից… Երկար տարիներ համախմբված քայլեցինք Եղեռնի հուշահամալիր, իսկ հետևանքը եղավ այն, որ այդպիսի մի սրբավայր էլ ավելացավ՝ Եռաբլուրը… Ժամանակն է նշելու մեր ախտանիշները, լինելու առավել պատասխանատու, ժամանակն է քայլելուց անցնելու գործի! Բոլորիս Պատասխանատու և քրտնաջան աշխատանքով լի աշխատանքային տարի եմ մաղթում!