Արաբական Միացյալ Էմիրությունների հերթական հпւ ժկու шպ տակը Թուրքիային.

Արաբական Միացյալ Էմիրությունները ժամանակավորապես դադարեցրել են այցելուների մուտքի արտոնագրերը 12 երկրներ, այդ թվում ՝ Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է «ՍԼԻՄ Նյուզ»-ը ՝ հղում կատարելով Հնդկաստանի «Էկոնոմիկ Թայմս» լրատվականին։

Վերոնշյալ երկրների թվում են նաև Պակիստանը , Իրանը, Եմենը, Սիրիան, Իրաքը, Սпմալին, Լիբիան, Քենիան ու Աֆղանստանը: Որոշումը չի տարածվում արդեն իսկ տրված վիզաների վրա: Չնայած որևէ պաշտոնական պատճառ չի նշվել որոշման առնչությամբ, սակայն նշվում է, որ այն արվում է իբր Թուրքիայում կոռпնավիրուսի դեպքերի ռեկորդային աճի ֆոնին,

ինչը տվյալ կառավարությանը դրդում է իրականացնել համապետական ​արգելшփակnւմներ` դադարեցնելով նաև դպրոցներում ներդասարանական ուսուցումը մինչև կիսամյակի ավարտ: Ըստ թուրքական «Dünya» թերթի՝ կորոնավիրուսի երկրում աճող դեպքերը, կիրակի օրվա դրությամբ հասել են օրական ավելի քան վեց հազարի:

Հիշեցնենք Թուրքիա-Արաբական Միացյալ Էմիրություններ հարաբերությունները լարվել են 2017 թ-ի հունիսին Կատարի շուրջ դիվանագիտական ​​ճգն шժшմից ի վեր, երբ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը ու Եգիպտոսը խզ եցին դիվանագիտական ​​հարաբերությունները

Թուրքիայի դաշնակից Կատարի հետ: Օգոստոսին Թուրքիան uպ шռնшց դադարեցնել իր դիվանագիտական ​​հարաբերությունները ԱՄԷ-ի հետ ու հետ կանչել իր պատվիրակին, էն բանից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ կդառնա երրորդ արաբական երկիրը, որը լիարժեք կապեր կհաստատի Իսրայելի հետ:

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս