Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և տեղափոխվում է Արցախ . (տեսանյութ)

Սոցիալական ձեռներեց եւ հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ «Արցախ տեղափոխվելու դժվարին որոշում է կայացրել»։

«Արցախցիներից շատերն այսօր գտնվում են վատ հոգեբանական վիճակում։ Ցավոք, վերջին երկու տարիների իրադարձությունների պատճառով շատերին այստեղ թվում է, որ իրենք լքված են, ոչ մեկին պետք չեն։ Սա անընդունելի է։ 2020 թվականի պատ-երազմից հետո մենք՝ ողջ աշխարհի հայերս, պարտավոր ենք լինել Արցախի ժողովրդի կողքին»,- ասել է Վարդանյանը տեսաուղերձում։

«Մեր հարեւանները շատ ու հաճախ օգտագործում են ագր-եսիվ հռետորաբանություն։ Ես ուզում եմ նրանց ասել՝ մի արեք: Որքան շատ եք սեղմում զսպանակը, այդքան ուժեղ է լինելու բումերանգի էֆեկտը: Մենք պետք է անցնենք ատ-ելության աստիճանը աստիճանաբար իջեցնելու դժվարին ճանապարհով»,- ասել է հասարակական գործիչը։

«Ես երախտապարտ եմ Ռուսաստանին. այնտեղ եմ կայացել որպես մարդ, որպես գործարար եւ պրոֆեսիոնալ: Գիտակցելով բոլոր ռիսկերը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից եւ որպես Հայաստանի քաղաքացի տեղափոխվել Արցախ։ Այս որոշումն ինձ համար շատ դժվարին էր, բայց այդպես ճիշտ է»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։

Դիմելով հայրենակիցներին՝ նա ասել է, որ «այսօր մենք ապրում ենք գոյաբանական Սարդարապատ, եւ եթե բոլոր ոչ անտարբեր մարդիկ միմյանց չօգնեն, մենք կկորցնենք մեր ապագան»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս