Ագրեսոր պետության առաջին տիկին Մեհրիբան Ալիևային զրկեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի տիտղոսից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, զրկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի տիտղոսից։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։

«Օրը սկսելու հիանալի նորություն. Ադրբեջանի նախագահի կինը՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահը, այլևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ։

Տասնամյակներ շարունակ այս կազմակերպության արժեքների և սկզբունքների դեմ աշխատելուց, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ մուտքը մերժելուց հետո, արդարությունը վերականգնվեց», — գրել է դեսպանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս