Զելենսկի . «Առանց էլեկտրաէներգիայի է մնացել ավելի քան 4,5 միլիոն մարդ»

Ուկրաինայում ավելի քան 4,5 միլիոն մարդ է մնացել առանց էլեկտրաէներգիայի։ Նրանց մեծ մասը Կիևի մարզից ու մայրաքաղաքից են, որտեղ էլեկտրամատակարարման հետ կապված իրավիճակն առավել ծանրն է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այսօրվա դրությամբ Կիևում և վեց շրջանում շարունակվում են էլեկտրաէներգիայի կայունացմանն ուղղված անջատումները: Կա ավելի քան 4,5 միլիոն սպառող, որոնք չունեն էլեկտրաէներգիա: Այժմ առավել շատ են Կիևում և Կիևի մարզում, իսկապես դժվար է», — ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իշխանությունները պատրաստվում են էներգետիկ ոլորտում հնարավոր բոլոր սցենարներին։

«Շաբաթվա ընթացքում ես էներգետիկ ոլորտում իրավիճակի հնարավոր տարբերակների վերաբերյալ մի քանի հատուկ հանդիպում եմ ունեցել պաշտոնյաների, էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչների և մարզային վարչակազմերի ներկայացուցիչների հետ: Մենք մանրամասն քննարկում ենք բոլոր սցենարներն ու պատրաստում համապատասխան գործողությունները»,- ասել է Զելենսկին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս