Թուրքիան բողոք է ներկայացրել ՆԱՏՕ-ին ընդդեմ Հունաստանի . «Հունաստանը մեզ ճնշում է»

Թուրքիան բողոք է ներկայացրել ՆԱՏՕ-ին այն բանից հետո, երբ Հունաստանը իբր ոտնձգություններ է կատարել իր թուրքական ինքնաթիռների նկատմամբ , որոնք ՆԱՏՕ-ի առաքելություն են իրականացնում Միջերկրական ծովի արևելյան հատվածում:

«Հունական կործանիչներն արևելյան Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի առաքելության ժամանակ թուրքական F-16-ներին ռադարի փակի տակ են առել , այս քայլով հստակ է , որ Հունաստանը մեզ ճնշում է» , հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Այդ քայլով Թուրքիան մեղադրել է Աթենքին ՆԱՏՕ-ի գործունեությունը ռիսկի ենթարկելու մեջ։

Բացի այդ, պաշտպանության նախարարությունը կանչել է Անկարայում գտնվող Հունաստանի ռազ-մական կցորդին։

Նման ոտնձգություններն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի դաշնակցի հետ, հավելել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս