Նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ N զորամասում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ հետախ-nւզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձն ու հետախ-nւյզի մասնագիտական տոնը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը, ծաղիկներ ենք խոնարհել 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած մшրտական գործողությունների ընթացքում անմш-հացած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշանկյանն ու խաչքարին։
Ողջունելով և շնորհավորելով հետшխ-ույզներին, բարձր եմ գնահատել հետшխ-ուզական ստո-րաբաժանումների դերն ու նշանակությունը 30-ամյա բանակի անցած ճանապարհին։
Վստահեցրել եմ, որ առաջիկայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները և պայմանները, որոնք հնարավորություն կընձեռեն բարձրացնելու զինծառայողների մш-րտական և ֆիզիկական պատրաստվածությունը, ձեռք կբերվեն նոր, արդի պահանջներին համահունչ հետшխ-ուզական միջոցներ։
հայտարարեցի նաև նոր ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում առաջինը հենց հատուկ նշանակության զորքերի զինծառայողները կմասնակցեն ատեստավորման գործընթացին. արդյունքում շեշտակիորեն կբարձրանա նրանց աշխատավարձը։
Միջոցառման ավարտին հատուկ նշանակության ստո-րաբաժանումների մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով և արժեքավոր նվերներով։ Հետմահու պարգևներ եմ հանձնել զп-հված զինծառայողների հարազատներին:» ,- գրել է նախարարը։