Հայաստանին համացանց մատակարարող վրացական ընկերությունը վաճառվել է ադրբեջանցիներին

Վրաստանում խոշոր ինտերնետ պրովայդերներից մեկի՝ «Caucasus Online» կազմակերպության 100 տոկոսանոց սեփականատերն այսուհետ ադրբեջանական NEQSOL հոլդինգն է, ավելի կոնկրետ՝ բիզնեսմես Նասիբ Հասանովը: Վրաստանի կոմունիկացիաների հանձնաժողովը, չնայած, գտնում է, որ Հասանովն ապօրինի սեփականատեր է:

Caucasus Online-ի 49%-ը ադրբեջանական կազմակերպությունը ձեռք էր բերել դեռևս 2019 թվականին: Փոխանցումը համաձայնեցված չի եղել կոմունիկացիաների ազգային հանձնաժողովի հետ, ինչի պատճառով պահ անջ է ներկայացվել վերադարձնել կազմակերպությունը նախնական իրավիճակին:

Նախորդ տարվա ընթացքում, կոմունիկացիաների մասին օրենքում մտցված փոփոխությունների համաձայն, հանձնաժողովը կազմակերպությունում հատուկ ղեկավար էր նշանակել, չնայած ղեկավարի լիազորությունները դատարանը ժամանակավորապես դադ արեցրել էր:

Alig.ge

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս