Պենտագոնից խոսել են Ուկրաինայի հաջողությունների մասին

Ուկրաինայի հակահար-ձակումը Խերսոնում խոստումնալից նշաններ է ցույց տալիս, բայց, ամենայն հավանականությամբ, առջևում երկար պայքար է սպասվում,- այս մասին սեպտեմբերի 9-ին կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի քաղաքականության հարցերով տեղակալ Սաշա Բեյքերը։

Սա առաջին դեպքն է, երբ Պենտագոնի ներկայացուցիչը ուկրաինական ուժերի գործողությունն անվանել է «հակահարձ-ակում»։ Այս եզրույթից մինչ այժմ խուսափել են պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Միացյալ շտաբների պետերի ղեկավար, գեներալ Մարկ Միլը:

«Մենք շատ ուշադիր հետեւում ենք հակագ-րոհի առաջընթացին։ Կարծում եմ՝ մենք տեսել ենք մի քանի խոստումնալից նշաններ, հատկապես վերջին կամ երկու օրվա ընթացքում: Այնուամենայնիվ, Ռուսաստանը կատաղի հակառակորդ է, և ես կարծում եմ, որ առջևում երկար պայքար է սպասվում»,- ասել է Սաշա Բեյքերը

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս