Երևանի պետական մանկավարժական համալսարանի 1-ին կուրսի ուսանողուհի, 18-ամյա Անի Ասատրյանը պшտերшզմի օրերին շատ այլ աղջիկների պես որոշել էր նամակ ուղարկել հայրենիքը պաշտպանող անծանոթ զին վորին՝ դրական տրամադրություն փոխանցելով Երևանից առшջնшգիծ։
Ասում է՝ նամակ գրելիս և ուղարկելիս մտքով էլ չէր անցնում, որ պшտերшզմի ավարտից հետո զի նվորը կփնտրի ու կգտնի իրեն։
Արկղում, որի մեջ գցել էր նամակը, կային ևս 20-ից ավելի նամակ՝ գրված համալսարանում սովորող այլ աղջիկների կողմից, սակայն իր նամակի հասցեատերն է միայն արձագանքել, ինչն էլ կրկնակի զարմացրել է Անիին։
Անին պատմում է, որ մասնակցում էր համալսարանի նախաձեռնած կամшվորական աշխատանքներին՝ առաջնագծում պայքшրող զին վորներին սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ իրեր փաթեթավորելու գործում, և այդ ժամանակ գաղափար է ծագել նաև նամակներ ուղարկել՝ ոգևորելու նրանց։
Անին ասում է, որ մինչև զին վորի հետ ծանոթությունը, երբ նամակը հրապարակվել էր սոցիալական ցանցերում, շատ օգտատերեր՝ ծանոթ-անծանոթ, մեկնաբանություններ էին գրում՝ մաղթելով ամուսնություն, խոստանալով տարբեր նվերներ, խնդրում էին տեղեկացնել, եթե զարգացում լինի:
«Մեկ ամիս առաջ, երբ փնտրում էին ինձ, նոր էր նամակը հրապարակվել, այդ նամակը հրապարակվեց նաև Ֆեյսբուքի «Կանանց խմբում»: Երբ իմացան՝ ես եմ, սկսեցին, այսպես ասած, ամուսնացնել մեզ, ամեն մեկը սկսեց մի բան խոստանալ, մեկն ասում էր՝ թամադա կլինի, մեկը՝ հարսի թագ կնվիրի, մյուսը՝ հարսի շոր։ Հիմա որ հետ նայեմ, հաստատ ամեն ինչ կա»,- ժպտալով ասում է Անին։
Անին ասում է, որ թեպետ չէր սպասում դեպքերի նման զարգացման, սակայն ուրախ է զի նվորի հետ ծանոթությունից, և եթե ապագայում ամեն ինչ հաջող ստացվի, գուցեև ընտանիք կազմեն։
«10 օր է՝ ինչ եկել է, այդքան օր ենք ծանոթ։ Իր պատմածով՝ այդ արկղի մեջ, որտեղ իմ նամակն է եղել, եղել է 20-ից ավելի նամակ: Երբ արկղը բացվել է, իմ նամակը սկզբում ուրիշ տղա է վերցրել, որը հետո կորցրել է այդ նամակը, ու ինքն է գտել։
Նամակը հենց գտել է, իր խոսքով՝ մտածել է, որ սիրուն աղջիկ լինի, ու ստացվի ամեն ինչ։ Ու ինձ գրելուց առաջ էլ բավական ինֆորմացիա էր հավաքել իմ մասին։
Ես կյանքում չեմ մտածել, որ այսպես կլինի, որ կես խոսքից էլ կհասկանանք: Եթե շարունակենք այսպես իրար հասկանալ, հուսով եմ՝ հետագայում կլինի շարունակություն»,- նշում է Անին։