Սեպտեմբերի 15-ի երեկոյան, ՀԱՊԿ Հավաքական անվ-տшնգության խորհրդի որոշման համաձայն, մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Նույն օրն ընդունել եմ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին: Ներկայացրել եմ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագ-րեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և առաջադրել առաջիկա մոնիտորինգի հետ կապված խնդիրները:
Հույս եմ հայտնել, որ խումբն արդյունավետ աշխատանք կիրականացնի և ՀԱՊԿ Հավաքական անվ-տшնգության խորհրդին կներկայացնի մանրամասն և ճշգրիտ հաշվետվություն ստեղծված օպերատիվ իրադրության վերաբերյալ:
Առաջիկա օրերին օպերատիվ խումբը համապատասխան աշխատանք կկատարի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում և մш-րտական գործողությունների շրջաններում: