ԱՄՆ դեսպանությունը պատասխանել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հիստերիային , որ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները արհամարհել են Շուշի այցը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանն այն մասին, որ Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները բացահայտ արհամարհել են կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը, ինչը, նրա կարծիքով, պետք է գնահատել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում։ «1լnւրեր»:

Հաջիևը նաև ընդգծել էր, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, որևէ ներդրում չեն ունեցել ղարաբաղյան հակшմ-шրտության կարգավորման գործում։

«Միացյալ Նահանգները կարծում է, որ մշտական երկխոսության, փոխգործակցության միջոցով, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, կարող ենք անել հնարավորը՝ օգնելու հասնել կայուն և համապարփակ խաղաղության։ Չկա Ադրբեջանի անկախության և ինքնիշխանության ավելի մեծ ջատագով, քան Վաշինգտոնը։ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներն այցելել են և այցելում են Ադրբեջանի բոլոր շրջաններ, այդ թվում՝ Աղդամ, Զանգելան և Ֆիզուլի»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

Ավելի վաղ Բաքվից հնչող հայտարարություններին արձագանքել էր նաև ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը՝ հիշեցրել, որ Մինսկի խումբը հարթակ է ապահովում Լեռնային Ղարաբաղի հшկшմ-шրտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար, որպեսզի Հարավային Կովկասում, ի վերջո, կայունություն հաստատվի:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս