Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Ռուսաստանը չի անհшնգuտшնում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) Թյուրքական պետությունների կազմակերպության վերանվանմամբ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա լրագրողներին ասել է Թուրքմենստանից վերադառնալուն պես։
«Բոլոր առաջնորդները դրականորեն արձագանքեցին այս նոր կազմավորմանը: Բայց, իհարկե, կազմակերպության աշխարհագրությունից դուրս հակառակորդներ կան: Ես չեմ ասի, որ Ռուսաստանը մտшհnգվшծ է այս հարցով», — ասել է Էրդողանը:
Նա հիշեցրել է, որ կազմակերպության նպատակը թյուրքական երկրների զարգացումն է, նրանց ժողովուրդների մերձեցումը, ինչպես նաև այդ երկրների տարածքներում խնդիրների լուծումը։
Նոյեմբերի 12-ին Թյուրքական խորհուրդի անդամ երկրների VIII գագաթնաժողովի շրջանակներում որոշվել է խորհուրդը վերանվանել Թյուրքական պետությունների կազմակերպության։ Այն ներառում է Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան և Ուզբեկստանը։ Գագաթնաժողովում Թուրքմենստանն ընդունվել է կազմակերպություն որպես դիտորդ երկիր։
Անկարայի կարծիքով՝ ապագայում կազմակերպության անդամների թիվը կարող է ավելացվել, այդ թվում՝ բալկանյան երկրների, Ռուսաստանի և Չինաստանի հաշվին, որոնց Անկարան համարում է «կազմակերպության բնական անդամներ», ինչպես նաև, հնարավոր է, Կիպրոսի չճանաչված հյուսիսային հատվածը.