Թուրքիան Ռուսաստանից կգնի Ս-400 ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակը , պայմանագիրը ստորագրվել է

Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի երկրորդ խմբաքանակի մատակարարման պայմանագիր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազ-մատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՍՎՏԾ) ղեկավար Դմիտրի Շուգաեւը։

Նրա խոսքով՝ երկրորդ Ս-400 խմբաքանակ մատակարարումը ենթադրում է նաեւ համակարգի որոշ բաղադրիչների արտադրության տեղայնացում հեց Թուրքիայում։ Այս պահին ընթանում են պայմանագրի հետ կապված գործնական աշխատանքներ։

«Ուզում եմ նշել, որ համապատասխան պայմանագրային փաստաթուղթն արդեն ստորագրված է։ Այն նաև նախատեսում է համակարգի առանձին բաղադրիչների արտադրության տեղայնացում»,- ասել է Շուգաևը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս