ՆԱՏՕ-ն ակտիվորեն զի նելnւ է Ուկրաինային և Վրաստանին . ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ն ակտիվորեն կնպաստի Ուկրաինայի և Վրաստանի ռшզմшկшն կարողությունների զարգացմանը, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ն ակտիվորեն կնպաստի Ուկրաինայի և Վրաստանի ռшզմшկшն հնարավորությունների ստեղծմանը, ինչը նրանց հնարավորություն կտա պաշտպանվել։ Մենք վարժանքներ ենք անցկացնում, տրամադրում ենք տեղեկատվության փոխանակում, սարքավորումներ մատակարարում, ինչպես նաև աջակցում ենք բարեփոխումների գործընթացին»,- ասել է Ստոլտենբերգը։

Նշենք , որ Ռիգայում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է 2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված որոշմանը, ըստ որի՝ Վրաստանը և Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս