Ոչ մի թուղթ չեմ ստորագրել, իմ սեղանին չկա նման փաստաթուղթ. Նիկոլ Փաշինյան . (տեսանյութ)

«Որևէ թուղթ այժմ չկա, որը պատրաստվում եմ ստորագրել, այդ թղթի մասին նախագիծ էլ չկա, անգամ քննարկում չկա»: — ՀԺ

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հասարակության մի հատված կա, որը փորձում է մանիպուլացնել իր խոսքերը: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Հայաստանը միջանցք տալ չի պատրաստվում, չի ուզում և չի տալու, քանի որ Հայաստանի պետականությունը սակարկման առարկա չի կարող հանդիսանալ:

Նա պարզաբանեց, որ նկատի է ունեցել ոչ թե այն, թե կա ստորագրվելիք փաստաթուղթ, այլ նկատի է ունեցել, որ եթե լինի տարբերակ՝ առանց Հայաստանի պետականությանը վն-шսելու որոշում կայացնել հետագա անսվտահության և մշտական խաղաղության համար, դա կարվի:

«Բացառվում է, որ կարող է ստորագրվել մի փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք գնալու ենք համապարփակ լուծման։ Պետք է համախմբվենք պետականության շուրջ, որպեսզի միասին պաշտպանենք մեր պետականությունը։

ՀՀ-ն ավելին է, քան սրբությունը, այն սակարկման ենթակա չէ։ Եթե որեւէ մեկը ասի, թե իր աչքով տեսել է, որ ես թուղթ եմ ստորագրել, չհավատաք։ Մեր տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ։

Եթե կա մի լուծում, որը չի հատում Հայաստանի տարածքային ամբողջականության կարմիր գծերը, կարող ենք գնալ դրան։ Եթե լինի տարբերակ, մի փաստաթուղթ, որը մեր շահերից է, սակայն այդքան էլ մեր երազանքների թուղթը չէ, մենք այն կստորագրենք, քանի որ այն կկարողանա ապահովել տևական խաղաղություն, անվ-տшնգnւթյnւն»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս