ԱՄՆ Կենտրոնական հետախ-ուզական վարչության (ԿՀՎ) նախկին տնօրեն և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության նախկին ղեկավար Դևիդ Պետրեուսը հնարավոր է համարում Ուկրաինայի կողմից պատ-երազմի ընթացքում Ռուսաստանի կողմից գրավված տարածքների վերադարձը։ Ամերիկացի գեներալը նման հայտարարություն է արել գերմանական հայտնի թերթին տված հարցազրույցում։
«Իրականում ավելի ու ավելի հավանական է թվում, որ ուկրաինական ուժերը կարող են հետ գրավել ռուսական ուժերի կողմից վերջին ամիսներին գրավված տարածքների մեծ մասը, եթե ոչ ամբողջը», — ասել է Պետրեուսը:
«Եթե ՆԱՏՕ-ն և արևմտյան երկրները շարունակեն ռեսուրսներ տրամադրել ներկայիս տեմպերով , կարծում եմ, որ ուկրաինական ուժերը կկարողանան կասեցնել Ռուսաստանի հետագա առաջխաղացումը և կսկսեն հետ վերցնել փետրվարի 24-ից հետո ռուսների կողմից գրավված տարածքները», — ասել է Պետրեուսը:
ԱՄՆ Կենտրոնական հետախ-ուզական վարչության նախկին ղեկավարը նաև զգուշացրել է Եվրոպայի համար Ռուսաստանի հնարավոր հաղթանակի հետևանքների մասին. «Ռուսաստանի ռազ-մական հաջողությունն Ուկրաինայում, որը ես շատ քիչ հավանական եմ համարում, աղ-ետալի կլինի եվրոպական անվ-տանգության համար»: