Էրդողանը շատ կոշտ սպա ռնացել է Հունաստանին .«Հույներ, եթե կանգ չառնեք, դա ձեզ համար թանկ կարժենա»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանին կոչ է արել դասեր քաղել երկկողմ հարաբերությունների պատմությունից և հրաժարվել Անկարայի նկատմամբ լարվածության քաղաքականությունից։

«Հե՜յ հույներ, եթե կանգ չառնեք, դա ձեզ համար թանկ կարժենա», — ասել է Թուրքիայի նախագահը Թուրքիայի սևծովյան Սամսուն քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:

«Հունաստանի համար մենք միայն մեկ առաջարկ ունենք՝ մի մոռացեք Իզմիրը», – ասել է Էրդողանը` հիշեցնելով, որ հունա-թուրքական պատ-երազմն ավարտվել է 1922 թվականին` Էգեյան ծովի ափին գտնվող Հունաստանի վերջին հենակետի` Իզմիր քաղաքի գրավմամբ և թուրքական տարածքից հունական զո-րքերի արտաքսմամբ:

Տարեսկզբից Հունաստանի ռազ-մաօդային ուժերի ինքնաթիռները Էգեյան ծովի երկնքում 158 անգամ հետապնդել են թուրքական կոր-ծանիչներին։

Նշենք , որ երեկ Թուրքիայ Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կոչ էր արել Հունաստանին հրաժարվել Ամերիկայի Միացյալ Նահանգներից ու Ֆրանսիայից , և դաշինք կազմել Թուրքիայի հետ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս