Հայուհի քանոնահար Մարիաննա Գևորգյանը միանգամից երկու հաղթական դափնի բերեց Հայաստանին , ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջազգային մրցույթ-փառատոնից

Քանոնահար Մարիաննա Գևորգյանը ևս երկու միջազգային մրցանակի է արժանացել։ Քանոնահարուհին Ֆրանսիայում և Գերմանիայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի եվրոպական ասոցիացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցույթ-փառատոնին կրկնակի հաղթանակ է տարել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականները՝ գործիքային կատարողական արվեստ անվանակարգերում։

ՀՀՌ-ի փոխանցմամբ ՝ Մարիաննա Գևորգյանը միանգամից երկու հաղթական դափնի է բերել Հայաստանին։

Քանոնահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը վերջերս դարձել էր Global Cultural Initiative World Folk Vision համաշխարհային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիր՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում, որտեղ ներկայացրել է ազգային նվագարան քանոնը։

Տաղանդավոր հայուհին 115 երկրի 3950 մասնակցների մեջ արժանացել է գլխավոր «Գրան-պրի» մրցանակին։ Բացի այդ, մրցանակների է արժանացել Հնդկաստանում կազմակերպված միջազգային մրցույթում՝ ճանաչվելով 1-ին կարգի դափնեկիր ու ստանալով «Բեմական հմայք» և «Երաժշտության դեսպան» հատուկ մրցանակներ։ Բազմաթիվ այլ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի քանոնահարն է։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս