Չավուշօղլու . «Երևանը պետք է որոշի՝ խաղաղությո՞ւն է ուզում, թե ոչ»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերություններին , մի շարք հայտարարություններ է արել:

Չավուշօղլուն նաև ասել է , որ իր հերթին Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների խնդիրն է երկրների միջև հարաբերությունների աստիճանական կարգավորումը.

«Հարավային Կովկասում հիմնարար կայունությունը կարող է ապահովվել Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագրի արդյունքում։ Մինչ այժմ որոշակի քայլեր են արվել վստահության մթնոլորտ ապահովելու համար։ Բայց մենք չենք կարող այդ գործընթացը պատկերացնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններից դուրս։ Հարավային Կովկասում հիմնարար կայունությունը կարող է ապահովվել այս պետությունների ստորագրած համաձայնագրի արդյունքում»,- ասել է նա։

«Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները չորս զրույց են ունեցել. Խոսքը հարաբերությունների աստիճանական կարգավորման մասին է։ Ադրբեջանի հաղթանակից հետո Թուրքիան հանդես եկավ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության առաջարկով։ Այս ուղղությամբ քայլերը շարունակվում են։ Խոսքը Հայաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնման մասին է և այլն։ Առևտրի ոլորտում որոշակի ջանքեր են գործադրվել»,- ասել է թուրք նախարարը։

«Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության բանալին Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ խաղաղության համաձայնագիրն է։ Բաքուն հայտարարեց իր նախաձեռնությունների մասին, որին Երևանը չարձագանքեց։ Աշխատանքները սկսելու համար ստեղծվել է համատեղ հանձնաժողով։ Խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է։ Սակայն Հայաստանին սա մտահոգում է։ Երեւանը պետք է որոշի՝ խաղաղությո՞ւն է ուզում, թե ոչ»,- շարունակել է թուրք նախարարը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ հայկական զորքերը «երկու տարի անց դեռ չեն լքել իբր «Ադրբեջանի տարածքը»»։

«Հայաստանի ոչ անկեղծությունը կարգավորման գործընթացում ակնհայտ է բոլորի համար։ Երեւանը պետք է իմանա, որ Անկարան Բաքվից թաքնված ծրագրեր չունի: Մենք խաղաղության կողմնակից ենք»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս