Ռուսական բա-նակի ղեկավարությունը «ամենայն հավանականությամբ գնալով կորցնում է վստահությունը Ղրիմի անվ-տшնգության նկատմամբ՝ թերակղզում ռուսական ռազ-մական օբյեկտներին ուկրաինական վերջին հարվ-ածներից հետո»։ Այս եզրակացությանն է հանգել Պատ-երազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը Ուկրաինայի ռազ-մաճшկատում իրավիճակի մասին իր հերթական զեկույցում։
Վերջին շաբաթների ընթացքում հզոր պայ-թյուններ են տեղի ունեցել ռուսական ռազ-մական օդանավակայանում՝ Նովոֆեդորովկայում՝ Սակի առողջարանային քաղաքի մոտ, և զի-նամթերքի պահեստում՝ Ջանկոյին մոտ գտնվող Մայսկոյե գյուղում: Մինչ այս հարձակման էր ենթարկվել Սևաստոպոլում գտնվող Սևծովյան նավատորմի շտաբը։ Կիևը պաշտոնապես չի հաստատել այս միջադեպերի հետ կապված իր պատասխանատվությունը, սակայն ուկրաինական իշխանությունները Ղրիմի և ռուսական բանակի կողմից օկուպացված այլ տարածքների բնակիչներին խնդրում են չմոտենալ ռուսական ռազ-մական օբյեկտներին։
ISW-ի գնահատմամբ՝ ի պատասխան հարձակումների համար՝ ռուսական ուժերը բերվել են բարձր պատրաստվածության։ ԱՄՆ ինստիտուտի փորձագետները, հղում անելով ուկրաինական ռազ-մական հետախ-nւզությանը, գրում են նաև, որ ռուսական բա-նակն իր ինքնաթիռները տեղափոխել է Ղրիմի տարածքի ամենախորքը , կամ Ռուսաստանի տարածքում գտնվող օդանավակայաններ։