ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով պետքարտուղարությանը կոչ է արել Ռուսաստանը ճանաչել որպես ահաբ-եկչության հովանավոր պետություն։ Փաստաթուղթը հրապարակվել է Կոնգրեսի կայքում: «1 լnւրեր»
Նման որոշման պատճառն, ըստ փաստաթղթի, Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն են:
Ռուսաստանն ահաբ-եկչության հովանավոր երկրների ցուցակում ընդգրկելու կոչով Վաշինգտոնին են դիմել Կիևը, ինչպես նաև մի շարք կոնգրեսականներ։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ «հիմար միջոց» էր անվանել այդ նախաձեռնությունը: Դիվանագետը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ նման քայլերն անպատասխան չեն մնա:
ԱՄՆ ահաբ-եկչության հովանավոր պետություն ցանկում ներկայումս ընդգրկված են Իրանը, Հյուսիսային Կորեան, Կուբան և Սիրիան: