Իսկ դուք գիտե՞ք , որ հենց այս բլուր ամրոցի մոտ է Հայկը հաղթել Բելին . Մանրամասներ թե որտեղ է այն գտնվում . (լուսանկարներ)

Հայկաբերդը , որը թուրքերեն նաև կոչվում է Չավուշթեփե , իսկ քրդերեն Ասպեսին ՝ գտնվում է պատմական Հայաստանի Հայոց ձոր գավառի Աստվածաշեն գյուղի հյուսիսարևելյան եզրին գտնվող բլրաշարի արևմտյան հրվանդանաձև ծայրին, ներկայիս Թուրքիայի Վանի նահանգի Գյուրպընար շրջանի Չավուշթեփե գյուղում։

Ամրոցը կազմված է երկու մասից՝ Վերին և Ներքին բերդերից։ Վերին բերդը գտնվում է արևելքում՝ ծովի մակերևույթից 1862 մետր բարձրության վրա։ Ներքին բերդը գտնվում է արևմուտքում ծովի մակերևույթից 1849 մետր բարձրության վրա։

Ամրոցի երկու հատվածները միմյանց հետ կապված են եղել մեջտեղում գտնվող դարպասով։ Ստորին հատվածում գտնվում է Վանի թագավորության դիցարանի ներկայացուցիչ բժշկության աստված Իրմուշինի տաճարի ավ-երակները, ինչպես նաև արևելքից արևմուտք տեղակայված մի շարք շինությունների մնացորդներ։ Շինությունների մի մասը նայելիս են եղել գլխավոր փողոցի կողմը։ Առկա են վիմափոր հորեր և կարասների սրահը, որի ներսում հսկայական կարասները դասավորված են չորս շարքով։

Գոյութուն ունեն Հայկաբերդ ամրոցի հիմնադրման և ժամանակագրության մասին մի շարք տեսակետներ։ Համաձայն Մծուրք քաղաքում ծնված ասորի պատմիչ Մար Աբաս Կատինայի տեղեկության հիման վրա 18-րդ դարի հայազգի աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ Ղուկաս Ինճիճյանը ենթադրել է, որ Հայկաբերդը հենց այն վայրն է, որտեղ Բելի դեմ հաղթական ճակատ-шմшրտից հետո Հայկը հիմնեց Հայք դաստակերտը, որի անունով շրջակա տարածքը կոչվեց Հայոց ձոր։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս