Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների նոր հանդիպումը կարող է կայանալ Կարսում

Երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների նոր հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերին` Կարս քաղաքում: Այս մասին հայտնում է ռուսական լրատվամիջոցը վկայակոչելով «Ուլուսալ» հեռուստաալիքի դիվանագիտական աղբյուրներին։

Հանդիպմանը նախատեսվում է երկու երկրների արտաքին գործերի, առևտրի և տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությունը: Հանդիպման արդյունքում տեխնիկական հարցեր կսկսեն մշակել, որոնց շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։

Ավելի վաղ այսօր թուրքական հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրին հայտնել էր , որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին:

Իր հերթին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է , որ Այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս