Արցախի Պաշտպանության բա-նակը մանրամասներ է ներկայացրել շփման գծում վիր-ավորված զի-նծառայողի առողջական վիճակի վերաբերյալ: Արցախի Հանրապետության ՊԲ-ն տեղեկացնում է, որ վի-րավոր զի-նծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
«Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 1-ին վիր-ավորում էր ստացել ՊԲ զի-նծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը: Վիրավոր զի-նծառայողի վիճակը բավարար է: Նրա կյանքին վտ-անգ չի սպ-առնում»,-ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք ՝ Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստո-րաբաժանումները դիմել են սա-դրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստո-րաբաժանումների ուժերով: