Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը մեղադրել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ՝ խոսելով հունական «ագր-եսիվ» քաղաքականության մասին:
«Միցոտակիսը վարում է էքսպանսիվ և ագր-եսիվ քաղաքականություն: Հունաստանը սպա-ռնում է տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը Արևելյան Միջերկրական ծովում իր մաքսիմալիստական քաղաքականությամբ : Հունաստանի վարչապետը պաշտպանում է այն դիրքորոշումը, որ 10 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող կղզին ՝Կաստելորիզոն , որը Անատոլիայից ընդամենը երկու կիլոմետր է հեռու , իսկ Հունաստանի մայրցամաքից 580 կիլոմետր, ունի մայրցամաքային իրավունքներ»։ Սա ագր-եսիվ և էքսպանսիոնիստական քաղաքականություն է, և նրա պնդումները հակասում են միջազգային իրավունքին»,- հավելել է Չելիքը։
Թուրքական սադ-րանքի մասին Հունաստանի վարչապետ Միցոտակիսի հստակ ուղերձից և հայտարարությունից հետո, որ Էրդողանը պետք է զբաղվի թուրքական տնտեսությամբ, այլ ոչ թե վերակենդանացնի նեոօսմանյան ֆանտազիաները, Չելիքը պնդեց, որ Հունաստանի վարչապետն այդ քաղաքականությունը օգտագործում է «իր սեփական անօրինական քայլերը քողարկելու համար»:
«Ողբերգական է, որ Հունաստանի վարչապետն իր «ծավալուն» պահանջով թիրախ է դարձնում մեր նախագահին: Այն փաստը, որ Միցոտակիսի կառավարությունը, որը չի կարողանում պայքարել Հունաստանի պարտքից մի քանի միլիարդ եվրո նվազեցնելու համար, հինգ անգամ ավելացրել է իր երկրի սպառազ-ինության բյուջեն, ամբողջ աշխարհին ցույց տալով , որ Հունաստանը չունի խաղաղ տրամադրվածություն և ագր-եսիվ քաղաքականություն է վարում Արևելյան Միջերկրականում », — ասել է Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակը։