Ինչպես հայտնի դարձավ Yerevan-Times-ին ՝ 1964 թվականի Էնդի Ուորհոլի ստեղծած Մերիլին Մոնրոյի դիմանկարը , որը, հավանաբար, անցյալ դարում ծնված ամենահայտնի նկարներից մեկն է, երկուշաբթի երեկոյան ԱՄՆ-ի Նյու Յորքում աճուրդում վաճառվել է 195 միլիոն դոլարով: Արդյունքը այն դարձավ 20-րդ դարի նկարիչների ամենաթանկ աշխատանքը, որը երբևէ վաճառվել է աճուրդում:
Մերիլին Մոնրոյի դիմանկարը գնել է գեղարվեստական դիլեր արմատներով Հայ Լարի Գագոսյանը:
Լարի Գագոսյանը ծնվել է 1945 թվականի ապրիլի 19-ին, Լոս Անջելեսում, Կալիֆորնիա նահանգում , հայերի ընտանիքում Լարին ունի նաև ավագ քույր: Լարի Գագոսյանի մայրը դերասանուհի էր և նաև երգչուհու կարիերա է ունեցել, իսկ հայրը՝ Արա Գագոսյանը , հայտնի հաշվապահ էր: Լարի Գագոսյանի տատիկն ու պապիկը ներգաղթել են Օսմանյան կայսրությունից ցեղաս-պանության ժամաակ , ծնողները ծնվել են Կալիֆորնիայում:
Նկարը պատկերում է Մոնրոյի 1953 թվականի «Նիագարա» ֆիլմի մամուլի լուսանկարը:
Այս վաճառքը նաև բարձրացրել փոփ մշակույթի կրկնակի նոր ալիք , որը վերականգնում է հետաքրքրությունը ինչպես Ուորհոլի, այնպես էլ Մոնրոյի նկատմամբ:
Նշենք , որ հենց անցյալ շաբաթ, Մերիլին Մոնրոյի 1962 թվականի պատվերով պատրաստված լեգենդար զգեստ , որը նա հագել էր ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի «Ծնունդդ շնորհավոր պարոն նախաահ» երգը կատարելիս , հագնվեց մեկ այլ Հայուհի միլիարդատեր գերաստղ Քիմ Քարդաշյանը: