Անկարան չի կարող հավանություն տալ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառող երկրների՝ ՆԱՏՕ մտնելուն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք չենք կարող ասել այո: Այդ դեպքում ՆԱՏՕ-ն չի լինի անվտшնգnւթյшն կազմակերպություն, այլ կդառնա մի վայր, որտեղ կլինեն шհшբեկիչների ներկայացուցիչներ: Մենք չենք կարող ասել՝ այո և վերջ , թող չնեղանան», — րոպեներ առաջ կայացած ճեպազրույցում ասել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն էին հայտնել Ֆինլանդիան և Շվեդիան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հետևում է գործընթացին, սակայն Անկարան չի կարող դրականորեն նայել դրան։ Թուրքիայի իշխանությունները Շվեդիային և Ֆինլանդիային մեղադրել են «шհшբեկիչներին» ապաստան տալու և համագործակցելու մեջ։
Նշենք , որ Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ ղեկավարները մոտակա ժամերին հանդիպելու են իրենց թուրք գործընկերոջ Մեվլութ Չավուշողլու հետ , քննարկելու այս հարցը: