ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ . «Ոչ ոք չի հասկանում թե ինչու Թուրքիան դեմ արտահայտվեց Շվեդիային և Ֆինլանդիային»

ԱՄՆ-ն աշխատում է Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության հարցում Թուրքիայի դիրքորոշումը հստակեցնելու ուղղությամբ։ Այս մասին ասել է Եվրոպայի գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչ Կարեն Դոնֆրիդը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի աջակցում դաշինքին միանալու երկու երկրների դիմումներին: Էրդողանը, մասնավորապես, ասել է, որ չի կարող աջակցել հաշվի առնելով, որ սկանդինավյան երկրները «բազմաթիվ ահաբեկչական կազմակերպությունների տուն են դարձել»։

«Ինչ վերաբերում է նախագահ Էրդողանի մեկնաբանություններին, մենք աշխատում ենք Թուրքիայի դիրքորոշումը ճշտելու ուղղությամբ»,- պարզաբանել է Դոնֆրիդը։

Նա նշել է, որ այդ թեման կքննարկվի ՆԱՏՕ-ի շաբաթավերջին Բեռլինում կայանալիք հանդիպմանը, որին կմասնակցեն Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները։

Դոնֆրիդն ընդգծել է, որ Բայդենի վարչակազմը նախ պետք է լիովին հասկանա Անկարայի դիրքորոշումն այս հարցում։ «Ես չեմ հասկանում, թե ինչու է Թուրքիան ասում, որ դեմ է լինելու: Թուրքիան և Շվեդիան շատ արդյունավետ են աշխատել ՆԱՏՕ-ի համատեքստում»,- հավելել է նա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս