Երևանում վերսկսվել են «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները , կան մի շարք փակ փողոցներ

«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 18-ի առավոտյան ժամը 8-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Փակվել են Պուշկին-Կողբացի, Աբովյան-Իսահակյան, Տերյան-Իսահակյան խաչմերուկները, Գայի պողոտան, Արցախի փողոցը: Ընդդիմադիրներն ակցիա են իրականացրել նաև Ֆուչիկի փողոցում։

Բերման ենթարկվածների թվում են Լևոն Քոչարյանը , նախկին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը և Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին բերմшն են ենթшրկվել ռեկորդային թվով քաղաքացիներ՝ 417 մարդ:

Նշենք , որ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս