95 տոկոսով տեսանյութի Հերոսը Տարոն Անդրեասյանն է

Ըստ հավաքագրված տեղեկությունների և ըստ Ադրբեջանում գտնվող հայ ռազ-մագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի, հայտնի տեսանյութի մեջ` ադրբեջանական մի վաշտի դեմ միայնակ կանգնած ու իր կյանքը տված հայրենակիցը Տարոնն է:

Համադրելով ձեռքի տակ եղած փաստերը, գույները, տղայի նախկին նկարները, ինչպես նաև երիտասարդի զի-նակցի պատմած տեղեկությունները կարելի է 95 տոկոսով եզրակցնել, որ երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է։

Մնացած տեղեկություններն ավելի ուշ կհայտնեն, որովհետև տարվում են աշխատանքներ:

Նշենք , որ պաշտպանության նախարարությունն ադրբեջանական շարասյունը միայնակ կանգնեցրած հայ զինվորականին նույնականացնելու աշխատանքներ է սկսել։

Ավելի վաղ ռուս ռազ-մական լրագրող Յուրի Կոտենոկը տելեգրամյան իր ալիքում հրապարակել էր տեսանյութ, որում հայ զի-նվորը փորձում է միայնակ կանգնեցնել ադրբեջանական շարասյունը։

Ըստ նախնական տեղեկությունների դեպքը տեղի է ունեցել հակառակորդի Սանասար (Կուբաթլու) ներխ-nւժման ժամանակ։ Ադրբեջանցիներն առաջարկում են հայ զի-նծառայողին հանձնվել և խոստանում խնայել նրա կյանքը, սակայն նա հրաժարվում է գերի հանձնվել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս