Մոսկվան, ի պատասխան Փարիզին, դաշնությունից վտարում է Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունների 34 աշխատակցի, նրանք երկու շաբաթվա ընթացքում պետք է լքեն Ռուսաստանի տարածքը, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ է կանչվել Ֆրանսիայի դեսպանը, որին խստորեն բողոք են հայտնել Ֆրանսիայում ռուսական դիվանագիտական հաստատությունների 41 աշխատակցի պերսոնա նոն գրատա հայտարարելու՝ ֆրանսիական իշխանությունների սադրիչ և չարդարացված որոշման առնչությամբ։
«Ընդգծվել է, որ այդ քայլը լուրջ վնաս է հասցնում ռուս-ֆրանսիական հարաբերություններին և կառուցողական երկկողմ համագործակցությանը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։