Գյումրիում օդային տրանսպորտ ունենալու ներդ րումային ծրագիրը սшռեցվել է

Գյումրիում օդային տրանսպորտ ունենալու ծրագիրը սառ եցվել է: Խոսքը «Սքայ Գյումրի» օդային տրանսպորտի ծրագրի մասին է, որը ներկայացրել էր Տանզանիայում բնակվող գյումրեցի գործարարը:

Հիշեցնենք, «Սքայ Գյումրի» ներդրումային ծրագիրը ներկայացրել էր «Արմոն» սահ մանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ընդհանուր արժեքը գնահատվել էր 500 միլիոն դոլար։ Նախատեսվում էր քաղաքի ողջ երկայնքով անցկացնել ժամանակակից ճոպանուղի, որն ունենալու էր 14 կանգառ և կայանատեղի, կառուցվելու էին ժամանցային վայրեր, սպորտային համալիր,սրճարաններ ու հանգստի համար նախատեսված գոտիներ։ Հիմա արդեն օդով քաղաքում տեղաշարժվելու հեռանկարը սառեցված է: Գործարարը ծրագիրը սառեցնելու որոշումը պատճառաբանել է կրկին համ ավшրակով ու պատերազմով:

«Իրենց ծրագիրը շատ ամբիցիոզ էր:Բայց մենք փորձեցինք ամեն կերպ աջակցել, որ իրագործեին: Իհարկե հեքիաթի՝ Գյուլնազ տատի հեքիաթի պես էր: 14 հատ տարածք էին ուզում կայարաններ կառուցելու համար: Համայնքը հնարավորություն ուներ 3-ը տրամադրելու: 3 հողակտոր հատկացվել է վարձա կալությամբ: Հիմա պատճառները մանրամասնած չէ, թե ինչու են սառե ցնում: Ընդամենը,ինչպես հիմա բոլորն են ասում, նշել են,որ պատճառը կորոնա վիրուսն ու պատերազմն են»,-Shantnews -ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Տանզիանիայում բնակվող գյումրեցի գործարարը ծրագիրը ներկայացրել էր անցած տարի: Իսկ իրականացման ժամկետ նշել էր 3 տարի :Օդային տրանսպորտը Գյումրիում, ըստ ծրագրի, պետք է շահագործվեր 2023 թվականին: Ի դեպ նույն այս գործարարի նախաձեռնությունն էր նաև Արարատի մարզում կոկորդ իլոսաբուծարան ունենալու ծրագիրը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս