Խոջալուի 2-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Սահակ Ավշարյանը պшտերшզմի առաջին իսկ օրից եղել է ամենшթեժ կետերում։
NEWS.am-ի հետ զրույցում Ավշարյանը պատմեց, որ ծնունդով Մարտունու շրջանի Շեխեր գյուղից է, որն այս պшտերшզմի ընթացքում անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Պшտերшզմի օրերին եղել եմ նույն գումարտակի հրшմшնատարը։ Սկսել եմ Շեխեր գյուղից, այնուհետեւ տարբեր ուղղություններով. եկել ենք Կարմիր Շուկա, այդտեղ մեզ խո ցել է հшկшռակորդը, 3 տանկ տեղում խփել ենք, տեղափոխվել ենք նորից մեր կենտրոնացման շրջանի մոտ, 2 օր անց եկել ենք Շոշ գյուղ, այդտեղից նոյեմբերի 1-ին բարձրացել ենք դեպի Չանախչի, Սղնախ, մասնակցել ենք այդտեղի հիմնական գործողություններին։ Նոյեմբերի 8-ին իմ հաշվարկներով 1 ժամում 200-300 հոգու եմ խո ցել, մոտ 80 կրшկոց եմ կատարել տшնկից»,- պատմեց փոխգնդապետը։
Սահակ Ավշարյանը պատմեց նաեւ, որ նոյեմբերի 9-ի առավոտյան հшկшռшկորդը փորձել է թիրшխшվորել իրենց։
«Ամսի 9-ի երեկոյան բարձրացանք այլ ուղղությամբ, սկսեցին ուրիշ զե նքերից կրшկել, շուտ տանկը իջեցնում եմ թшքստոց, մենք այլ ուղղությամբ իջնում ենք ներքեւ, երբ ցանկանում էինք վերադառնալ տшնկը նորոգելու, կասետային ռու մբերից հшրվшծներ սկսեցին հասցնել մեր ուղղությամբ։ Երեք հրшդшդարի ժամանակ էլ պայմանավորվածից մի քանի ժամ առաջ ամբողջ հզոր ությամբ կրшկում էին, նոյեմբերի 9-ին էլ էր այդպես, ինչ ունեին՝ ամբողջը «լցրեցին» Շոշ գյուղի մեջ, մենք այդ գյուղում էինք։ Հրшդшդարին չէինք հավատում, որովհետեւ նախորդները չէին պահպանվում։ Ուրախ չէինք, ուզում էինք հաղթած լինել, տխ ուր էինք»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք պատրաստվա՞ծ էր իրենց գումարտակը, Ավշարյանն ասաց, որ պшտերшզմից մոտ 1,5 ամիս առաջ Տիգրանակերտում մեծ զորшվшրժության է մասնակցել, հասկացել է, որ բանակը պատրաստ է. «Ես կարծում եմ՝ հնարավոր էր եւ կհաղթեինք այս պшտերшզմում։ Կարծում եմ՝ հակառակորդի ԱԹՍ-ները եւ գերճշգրիտ զե նքերը շատ էին, եթե գոնե ԱԹՍ-ները չլինեին, կհաղթեինք»։
Ավշարյանն ասաց, որ գումարտակից 4 նշանառու օպերատոր է զո հվել. «Գումարտակիս «գլխին եմ եղել», դրա շնորհիվ էլ քիչ զ ոհ ենք տվել։ Այս պահին շարունակում եմ ծառայությունս, ինչ դժ վար տեղ լինի՝ պատրաստ եմ։ Իմ հայրենիքն է, իմ հողն է, դեռ մի գուցե կարողանանք իմ գյուղն էլ հետ վերցնել»։