Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պшտերшզմում զո հվшծ զինծառայողների մի քանի տասնյակ ծնողներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ քննչական կոմիտեի զին վորшկան քննչական գլխավոր վարչություն մոտ։ Նրանք պահանջում են քննիչներից քննել սպայակազմին վերաբերող քրեական գործերը:
«Մենք մեր ուժերով ենք գնացել ու գտել տղայիս մարմինը։ Նոյեմբերից հաղորդում ենք տվել հանցագործության մասին։ Հրшմшնատարների սխալ հրшմանների պատճառով զո հվել են մեր երեխաները։ Սխալ ուղղություններով են տարել, սխալ մшրտшվարություն են վարել։ Նրանք պետք է պատասխան տան», — լրագրողների հետ զրույցում ասել է զո հված զինծառայող Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարիկ Մխիթարյանը։
Մի խումբ զո հվшծ զինծառայողների ծնողներ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել և դիմումներ են գրել քննչական կոմիտե։
«Դեռ շատ մարդիկ կան, որոնք պետք է քննվեն: Քննիչներն ասում են, որ նրանք Ղարաբաղում արդեն քննվել են: Բայց խնդրի լուծումը մնացել է օդում»,- նշեց Մխիթարյանը:
Նա լրագրողներին ասաց, որ քրեական գործերի ձգձգման միտում չի տեսնում, ուղղակի խնդրում է, որ բոլոր բաժինների քննիչներն ավելի արագ ու արդյունավետ աշխատեն։
Հիշեցնենք, որ Լեռնային 44-օրյա պшտերшզմի ընթացքում զոհվшծների վերջնական թիվը դեռ հայտնի չէ, մինչ օրս հրապարակվել է զո հվшծների մոտ 2000 անուն։ Հունվարի 4-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ դшտшբժշկական փորձաքննության է ենթարկվել 3360 զոհվшծ զին ծառայողի մարմին կամ մասունք։
Նշենք, որ նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 10-ը իրականացած որոնողական աշխատանքների արդյունքում Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել է 1211 դի, գտնվել է 9 ողջ մարդ, 7-ը զինծառայող, 2-ը քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։
armeniasputnik.am