Զարիֆ. Քաղաքական համապարփակ լուծումը Աֆղանստանում կայուն խաղաղության լավագույն երաշխիքն է

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Աֆղանստանում կայուն խաղաղության լավագույն երաշխիքը բոլոր աֆղանցի խմբերի մասնակցությամբ քաղաքական համապարփակ լուծումն է»:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը Թեհրանում Աֆղանստանի Ազգային шնվտшնգության հարցերով խորհրդական Համդոլլահ Մոհեբի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Թեհրանի կողմից Քաբուլին աջակցություն ցուցաբերելն Իրանի իսլամական հանրապետության սկզբունքային քաղաքականությունն է»:

Ընդգծելով երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային մասշտաբներով բարեկամ ու հարևան երկու երկրներ՝ Իրանի ու Աֆղանստանի միջև խորհրդակցությունների խորացման անհրաժեշտությունը, Զարիֆը գոհունակություն է հայտնել Խաֆ-Հարաթ երկաթգծի բացման կապակցությամբ, ասելով, որ այն ենթահող է ստեղծելու երկու երկրի համագործակցության ընդլայնման և արևելյան շրջանների հետ ավելի արագ հաղորդակցվելու համար»:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է ամերիկացի և այլ օտարերկրյա զին ծառայողների Աֆղանստանից դուրս գալու անհրաժեշտությունը:

Աֆղանստանի ազգային шնվտшնգության հարցերով խորհրդականը ևս խաղաղության բանակցությունների հետ կապված վերջին զարգացումների մասին զեկույց ներկայացնելով, բարձր է գնահատել Աֆղանստանի կառավարությանն ու ժողովրդին աջակցելու Իրանի իսլամական հանրապետության դիրքորոշումը:

parstoday.com

 

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս