ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ պաշտոնից ազшտման դիմում ներկայացնելու մասին շրջանառվող լուրերն шպшտեղեկատվություն են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասացին ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնեցին վարչությունից:
Պետական վերահսկողության ծառայությունից էլ հեր քեցին Գրիգորյանին վերաբերող մեկ այլ շրջանառվող լուր, թե փոխվարչապետի գրասենյակում ստուգումներ են սկսել:
«Նման բան չկա, այդ ամենն шպшտեղեկատվություն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը:
Մհերի Գրիգորյանը ծնվել է 1972 թվականի փետրվարի 15-ին։ Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն:Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թվականին ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ 1997-1999 թվականներին զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը: Աշխատել է Հայներարտբանկում (ներկայումս՝ Ամերիաբանկ), Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում: 2006-2007 թվականներին եղել է Ինեկոբանկի գործադիր տնօրենը:
2002-2006 թվականներին համատեղությամբ խորհրդատու է աշխատել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում: 2007 թվականից եղել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի տեղակալը: 2011 թվականին սկսել է աշխատել Արդշինբանկում՝ որպես Վարչության նախագահ։
Ամուսնացած է, ունի երկու երեխա: