Հունաստանի ԱԳ նախարարը գալիս է Հայաստան , կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարարին և վարչապետին

Սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանի ԱԳ նախարարին կընդունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք ՝ Սեպտեմբերի 19-ին, Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանդիպումը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս