Իրանի հայտարարությունը Հայաստանի վրա հարձակման վերաբերյալ

Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն։ Այդ մասին իրանական լրատվամիջոցի փոխանցմամբ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասար Քանանին։

«Կոչ անելով զսպվածության և խաղաղ ճանապարհով վ-եճերի լուծման՝ բարձրաստիճան իրանցի դիվանագետը ևս մեկ անգամ ընդգծել է Իրանի համար անընդունելիությունը՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանների որևէ փոփոխության»,- նշվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Քանանին հավելել է, որ պետք է հարգել երկու երկրների տարածքային ամբողջականությունը։

Իրանական կողմը հայտնում է, որ Իսլամական հանրապետությունը հետևում է հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունների զարգացմանը։ Քանանիի խոսքով՝ Իրանը պատրաստ է աջակցել հարևան երկու երկրների միջև տարաձայնությունների լուծմանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստո-րաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հր-ետшնային միջոցներից, խոշոր տրամաչափի հր-шձգшյին զի-նшտեսակներից սկսել են ինտենսիվ կր-шկ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Ադրբեջանական կողմի լայնածավալ սш-դրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զի-նված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայկական կողմն ունի զ-ոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս