Նենսի Փելոսի . Հայաստան ես գալիս եմ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին , անձամբ հայտնել է , որ գալիս է Հայաստաի Հանրապետություն: Նա հավելելով, որ տեղյակ չի եղել իր այցի հանրայնացման մասին։

Նենսի Փելոսին այս մասին ասել է սեպտեմբերի 16-ին Բեռլինում Յոթնյակի երկրների խորհրդարանների ղեկավարների մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես չգիտեի, որ իմ ճամփորդական ծրագրերն արդեն հանրայնացվել են։ Վաղը ես մեկնում եմ Հայաստան»,- ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

Նշենք , որ Փելոսին Հայաստան է գալիս Կոնգրեսի ներկայացուցիչ Ջեքի Սփեյերի ուղեկցությամբ: Երևանում Նենսի Փելոսին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստան կատարվում է ՝ ի նշան աջակցության:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս