Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կոշտ զգուշացումը Թուրքիային

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Հունաստանի նկատմամբ Թուրքիայի տարածքային պահանջներն ու սպшռնալիքներն անընդունելի են, և կոչ է արել խնդիրները լուծել երկխոսության միջոցով: — «1լnւրեր»

«Անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի մի գործընկերը մшր-տահրավեր նետի մյուսի ինքնիշխանությանը։ Դա վերաբերում է նաև քիչ թե շատ քողարկված ռազմական սպшռնալիքներին»,- իր հարցազրույցում հայտարարել է Շոլցը, որ պաշտոնական այցով գտնվում է Հունաստանում։

Շոլցն Աթենքում հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսի հետ: Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կանցլերը կարծիք է հայտնել, որ Հունաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունները կարևոր են ոչ միայն երկու երկրների, այլև ողջ Եվրոպայի համար։

«Գերմանիայի Դաշնային կառավարությունը կարծում է, որ երկու երկրների միջև առկա հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով և միջազգային իրավունքի հիման վրա։ Մեր ընդհանուր նպատակը, մեր տեսլականը պետք է լինի Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանի ողջ տնտեսական ներուժի օգտագործումը»,- ասել է Շոլցը:

Ակնկալվում է, որ պաշտոնյաները կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունները, Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած էներգետիկ ճգնшժամի հաղթահարումը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս