ԱՄՆ-ը Հունաստանին ուղղված Թուրքիայի սպш ռնալիքները անվանել է անիմաստ և անօգուտ

Ամերիկայի Միացյալ Նահանգները «անիմաստ և անօգուտ» է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախազգուշացումները Հունաստանին ծովային վեճերի վերաբերյալ: Ամերիկայի Միացյալ Նահանգները հորդորել է ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներին դիվանագիտական ճանապարհով կարգավորել տարաձայնությունները:

«Այն ժամանակ, երբ Ռուսաստանը կրկին ներխ-ուժել է եվրոպական ինքնիշխան պետություն, հայտարարությունները, որոնք կարող են լարվածություն առաջացնել ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև, հատկապես անօգուտ են և անիմաստ», — ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը՝ պատասխանելով Էրդողանի խոսքերի մասին հարցին:

«Միացյալ Նահանգները շարունակում է խրախուսել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին միասին աշխատել՝ տարածաշրջանում խաղաղությունն ու անվ-տшնգությունը պահպանելու և տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով լուծելու համար»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս