Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Աթենքը փորձում է բաց պահել Անկարայի հետ կապի ուղիները՝ չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքներին:
Հարցին, թե արդյոք Թուրքիայի ղեկավարության նման հռետորաբանությունը կարո՞ղ է զի-նված հակամ-шրտության նախերգանք լինել, Միցոտակիսը պատասխանել է.
«Ես չեմ հավատում, որ դա երբևէ տեղի կունենա: Եվ եթե, Աստված մի արասցե, դա տեղի ունենա, Թուրքիան լիովին ջա-խջախիչ պատասխան կստանա։ Եվ ես կարծում եմ, որ նրանք դա շատ լավ գիտեն։ Թուրքիան գիտի Հունաստանի զի-նված ուժերի իրավասության մասին»,- ասել է նա։
Այնուհետև Հունաստանի վարչապետը շարունակել է. «Թուրքիայի նախագահի նման հայտարարություններն անընդունելի եմ համարում։ Բայց մենք միշտ կփորձենք բաց պահել կապի ուղիները»։
Նա հավելել է, որ միշտ պատրաստ է հանդիպել Էրդողանի հետ։
Միցոտակիսն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ որքան մոտենում է Թուրքիայում խորհրդարանական ու նախագահական ընտրությունների օրը, այնքան Էրդողանն ավելի շատ է ազգայնական հայտարարություններ անում։