Հայկ Մարությանի նոր մոնո-ներկայացումը «Քաղաքապետը» (տեսանյութ)

Հայկ Մարությանի նոր մոնո-ներկայացումը «Քաղաքապետը».

Հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում եմ իմ ստեղծագործական աշխատանքը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա նաեւ նշել է. «Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը` «Քաղաքապետը»:

Ներկայացնումները կլինեն սեպտեմբերի 19-ին եւ 20-ին, Սունդուկյանի անվան թատրոնում:

Նշենք , որ 2018 թվականին Հայկ Մարությանը ակտիվորեն մասնակցել է Հայաստանում տեղի ունեցած հակակառավարական ցույցերին և իշխանափոխությանը, հանրահավաքների ժամանակ կանգնել է Նիկոլ Փաշինյան կողքին և հանդես եկել ելույթներով։

2018 թվականի իշխանափոխությունից հետո՝ նույն թվականի սեպտեմբերին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվել Երևանի ավագանու թեկնածու։ Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրություններում դաշինքը հաղթել է՝ հավաքելով ընտրությանը մասնակցածների ձայների 81,06 %-ը, իսկ Հայկ Մարությանը դարձել է Երևանի քաղաքապետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս