Կրեմլ . «Մոսկվան ՌԴ կազմում ներառվելիք տարածքներին հարվածները կդիտարկի որպես шգր եսիա Ռուսաստանի դեմ»

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ուկրաինական հնարավոր հարվ-ածներն այն տարածքներին, որոնք կդառնան Ռուսաստանի Դաշնության մաս, կդիտարկի որպես шգ-րեսիայի ակտ Ռուսաստանի դեմ։

Ճեպազրույցի ժամանակ լրագրողները Պեսկովից հետաքրքրվել են, թե ինչպես է Ռուսաստանը դիտարկելու Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող նոր տարածքների ուղղությամբ հնարավոր հարվ-ածները. դա կդիտարկվի որպես Ռուսաստանի դեմ шգ-րեսիա համապատասխան պատասխանո՞վ, թե՞ դա կլինի այլ բան։

«Ոչ, այլ բան չի լինի»,- ասել է Պեսկովը։

Նշենք , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի Զապորոժյեի և Խերսոնի շրջանների անկախությունը ճանաչելու մասին։ Փաստաթղթերի տեքստերը հրապարակված են իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, դրանք համարվում են ուժի մեջ մտած։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս