Հայաստանի և Ադրբեջանի հարցով ԱՄՆ-ը մեղադրել է Մոսկվային

Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ իր մտադրությունների առնչությամբ «ապատեղեկատվության» մեջ։

«Շարունակվում են ապակողմնորոշիչ տեղեկություններ, ավելի ճիշտ՝ հավանաբար ապատեղեկատվություններ, որոնք գալիս են Մոսկվայից, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ կապված մեր մտադրություններին, Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ այս երկու երկրների գործընկերն է եղել»,- այս մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Նրա խոսքով՝ «չկա Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանության ու անկախության ավելի մեծ ջատագով, քան ԱՄՆ-ն է»։

«1991 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի անկախության վերականգնումը շրջադարձային իրադարձություն էր։ Մենք շփվում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, դա անում ենք միայն մեկ նպատակով՝ վերջ տալ բռ-նnւթյանը եւ դնել այս երկրները կայուն եւ համապարփակ խաղաղության ճանապարհին: Մենք հորդորել եւ հասկացրել ենք այս երկրներին, որ նրանք պետք է հանդիպեն իրենց համար առավել օգտակար ձեւաչափով։ Մենք հավատում ենք ուղղակի երկխոսության օգտակարությանը՝ խնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու համար»,-ասել է նա:

«Ես կոնկրետ չեմ մեկնաբանի Ռուսաստանի Դաշնության ջանքերը, միայն կասեմ, որ այս երկու երկրներն են, որ պետք է որոշեն, թե որ մոտեցումն են կիրառելու առաջիկա բանակցությունների ընթացքում։ Աշխարհը գիտի Ռուսաստանի պատմությունը, երբ խոսքը վերաբերում է իր հարեւաններին: 2008 թվականին Ռուսաստանի ներխ-nւժումը Վրաստան եւ շարունակվող դաժան ներխ-nւժումն Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան չի հարգում իր հարեւանների ինքնիշխանությունը եւ դժվար թե երկարաժամկետ հուսալի գործընկեր լինի: Մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին վերջ տալ բռ-նnւթյանը եւ հաստատել կայուն եւ համապարփակ խաղաղություն, որն այնքան շատ են ցանկանում Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները»,-ասել է Փրայսը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս